Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Ցանկանում եմ, որ միշտ ինքնաբավ լինեք, ունենաք առաջընթացի, հաջողությունների և ձեռքբերումներ ունենալու հնարավորություններ բոլոր ասպարեզներում։
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել ԻՀԱԿ-ում անձնվիրաբար աշխատող կանանց տոնը՝ շնորհակալություն հայտնելով նվիրվածության, մեծ աշխատասիրության և բուժառուների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։ Ձեր դերն անչափելի է ոչ միայն մեր կենտրոնի բնականոն գործունեության, այլև պետության ու հասարակության համար։
Մաղթում եմ, որ ցանկացած միջավայրում՝ աշխատավայր, թե ընտանիք, ձեզ զգաք գնահատված ու լիարժեք։
Թող ձեր ժպիտները լինեն հաճախակի ու անկեղծ, և իրապես երջանիկ զգաք։
Սիրելի՛ կանայք, թող ձեր կյանքում տոնական լինեն ոչ միայն Մարտի 8-ն ու առաջիկա միամսյակը, այլև ողջ տարին։
ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյան