ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ մասնակցելու աշխատաժողովի:
«Գլոբալ» հիմնադրամի կողմից նախաձեռնված տարածաշրջանային հանդիպմանը կայացել են ՄԻԱՎ-ի թեստավորման նոր համակարգի և ուղեցույցների վերաբերյալ քննարկումներ: Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԱՆ ԳՀ ԾՀԽ Տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկվել են ՄԻԱՎ-ի թեստավորման նոր մոտեցումները թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ տարածաշրջանում: ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հայաստանյան փորձն ու իրականացվող աշխատանքները:
Հայաստանն առայժմ գտնվում է ՄԻԱՎ-ի թեստավորման նոր համակարգի հետազոտական փուլում, որի նպատակն է ընտրել մեր երկրի համար լավագույն տարբերակը: