Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանի շնորհավորական ուղերձը

31.12.2022
ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ բուժառուներ,

 

Սիրով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:

Մենք մուտք ենք գործում 2023 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ:

ԻՀԱԿ-ը շարունակելու է անել հնարավորը՝ ոչ միայն բուժօգնություն ցուցաբերելու, այլև տարբեր միջոցառումների օգնությամբ ձեզ մատուցելու ապացուցողական բժշկությամբ և գիտականորեն հաստատված տեղեկություններ՝ հիվանդությունների կանխարգելման մեթոդների և առողջ ապրելակերպի մասին։

ԻՀԱԿ-ը հաստատակամ քայլելով շարժվելու է դեպի նոր վերելքներ, նոր ձեռքբերումներ, նոր փոփոխություններ:

Տարին ամփոփելով՝ շնորհակալությունս եմ հայտնում մեր կենտրոնի բոլոր աշխատակիցներին՝ նախորդ ամբողջ տարվա ընթացքում անտրտունջ աշխատանքի, քաղաքացիների նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի և նվիրվածության համար։  Սիրելի՛ բուժաշխատողներ, ձեզ մաղթում եմ համբերություն, միայն առողջացող բուժառուներ և, իհարկե, բարօրություն ձեր ընտանիքներին։

Թո՛ղ 2023 թվականն անցնի առանց համավարակների ու առողջապահական ճգնաժամերի։

Թո՛ղ ամեն հաջորդող օրն ապրենք ավելի հանդուրժող, իրազեկված, հավասար հնարավորություններով և իրավունքներով հասարակությունում։

Թո՛ղ գալիք 2023-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորներին և սպաներին: Մեր խոնարհումը հայրենիքի համար իրենց կյանքը տված հայոց նահատակներին:

Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:

Առողջ և խաղաղ տարի բոլորիս։

 

Լավագույն բարեմաղթանքներով`

Ստեփան Աթոյան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ