
ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն ու ԻՀԱԿ համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՀԿ Եվրոպական գրասենյակի կազմակերպած «Նոր սպառնալիքներին պատրաստվելու և դրանց հանդեպ դիմադրողականությունը բարձրացնելու նախաձեռնություն (PRET)» խորագրով կոնֆերանսին:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝
կորոնավիրուսի համավարակից քաղած դասերը,
դրա դեմ պայքարում երկրների գրանցած արդյունքները,
համավարակներին և նմանատիպ մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու մոտեցումները:
ԱՀԿ-ն երկներին առաջարկություններ է ներկայացրել, թե ապագայում ինչպես ավելի լավ արձագանքել նմանատիպ հավանական սպառնալիքներին, մասնավորապես՝ շնչական տարբեր վարակների բռնկումներին, ինչպես պանդեմիկ սպառնալիքների ժամանակ բարձրարցնել կազմակերպվածության և արագ արձագանքման որակը և կառավարել բուժական ու կազմակերպչական թիմերին:
Երկրների ներկայացուցիչները նաև հետագա համագործակցությունների և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել: