
ԻՀԱԿ-ում ներհիվանդանոցային դասընթացները շարունակվում են։ Մենք, կարևորելով գիտելիքների պարբերաբար թարմացումն ու փորձի փոխանակումը, աշխատանքային լարված ու խիտ առօրյայում չենք մոռանում շարունակական կրթության և վերապատրաստման մասին։
Բուժքույրերի համար անցկացված ներհիվանդանոցային հերթական դասընթացի թեման լեյշմանիոզներն էին։ Քննարկման առանցքում էին հիվանդության փոխանցման ուղիները, կանխարգելումն ու դրա համար անհրաժեշտ միջոցառումները։
Անդրադարձ կատարվեց հիվանդության ախտանիշներին, հնարավոր հետևանքներին և բուժման ընթացքին։
Մենք հետևողականորեն շարունակելու ենք նմանատիպ միջոցառումների իրականացումը՝ մեր բուժառուներին տրամադրելու ամեն օր ավելի արդյունավետ դարձող բուժսպասարկում։
Առողջ եղեք։