
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ում առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ հետազոտություն, մասնավորապես՝ գաստրոսկոպիա։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ այսուհետև ԻՀԱԿ-ում կգործի նոր ծառայություն՝ անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարք-սարքավորումներով և պայմաններով։ Կենտրոնում կիրականացվեն էնդոսկոպիկ հետազոտություններ՝ գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա։
Բացի հետազատությունից՝ գործում են նաև գաստրոէնտերոլոգի խորհրդատվության և բուժման ծառայություններ։
Աղեստամոքսային հիվանդություններին առնչվող ցանկացած հարցով կարող եք դիմել մեր կենտրոն՝ ստանալու որակյալ և արդյունավետ բուժում։
Առո՛ղջ եղեք։