
Սիրելի՛ հայրենակիցներ,
ուրախ ենք տեղեկացնելու, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (հասցե՝ Բաբաջանյան 42) վերագործարկվել է թվային ռենտգեն սարքավորումը։
Ժամանակակից թվային սարքավորումն ապահովում է որակյալ պատկեր՝ հնարավորություն տալով կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։
Ծառայությունը հասանելի է թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար բուժառուների համար։
Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ մեր քաղաքացիների համար ապահովելու առավել որակյալ բուժսպասարկում։
ԻՀԱԿ-ը կարևորում է մեկ վայրում բազմատեսակ ծառայությունների մատուցումը՝ խնայելու քաղաքացիների ժամանակն ու ապահովելու հարմարավետությունը։
Դրան ուղղված նախաձեռնությունները մեր կենտրոնում լինելու են շարունակական։