
Գեղեցիկ սեռի սիրելի´ ներկայացուցիչներ, ԻՀԱԿ-ը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Այսօր նաև Առողջության համաշխարհային օրն է նշվում:
Երկու տարբեր տոները մեկ կարևոր ընդհանրություն ունեն` գեղեցկության առաջին պայմանն առողջությունն է:
Սիրելի´ մայրեր, հետևեք ձեր առողջությանը, պարբերաբար հետազոտվեք` կանխարգելելու կամ վաղ հայտնաբերելու հնարավոր խնդիրները:
Ձեր երջանիկ ժպիտները մեզ համար կարևոր են: