
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Անահիտ Առաքելյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ «Առավոտը Շանթում» հաղորդմանը:
Մեր մասնագետն անդրադարձել է այս սեզոնին տարածված վարակներին ու պատասխանել դրանց առնչվող մի շարք հարցերի, ինչպիսիք են`
արդյո՞ք գրանցվում է ՍՇՀ, գրիպի, կորոնավիրուսի հիվանդացության բարձրացում, ինչու՞,
հատկապես ո՞ր տարիքային խմբերն են խոցելի,
ի՞նչ անել դրանցով չհիվանդանալու համար, կա՞ արդյոք կանխարգելում,
այս սեզոնին նկատվու՞մ է աղիքային վարակներով պայմանավորված հիվանդացության աճ,
կարո՞ղ է արդյոք ինքնաբուժումը, օրինակ` հակաբիոտիկների կիրառումը թողնել բացասական հետևանքներ:
Ստորև տեսանյութում կարող եք լսել նաև մեր մասնագետի խորհուրդները: