Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-վարակաբան Անահիտ Առաքելյանը հյուրընկալվել է «Ցայգ» ՀԸ-ի «ՄեդԻնֆո» հաղորդմանը։ Զրույցի ընթացքում ներկայացվել են ներկայում շրջանառվող ինֆեկցիոն հիվանդությունները, դրանց գաղտնի շրջանն ու վարակելիության տևողությունը, հիմնական կլինիկական ախտանշանները, ինչպես նաև ախտորոշման և բուժման մոտեցումները։