
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտության և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը և կլինիկական հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյանը 2022 թ. սեպտեմբերի 26-29-ը գործուղմամբ գտնվել են ՌԴ-ում։
Մասնագետները Մոսկվայում մասնակցել են «Ռոսպոտրեբնադզորի»՝ միջազգային հետազոտությունների վերաբերյալ «ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողությունը և բուժման պատշաճ պահպանումը՝ որպես ՄԻԱՎ-ի փոխանցման նվազեցման միջոց» համաժողովին։
Համաժողովի շրջանակում նաև ներկայացվել է 2021 թ. հոկտեմբերի 4-6-ը կազմակերպված հետազոտության վերաբերյալ ամփոփիչ զեկույց: