
Այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանության գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը հանդիպում ունեցավ կենտրոնի աշխատակիցների հետ՝ ներկայացնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը, #քովիդ_19-ի նոր դեպքերի և հաստատվող կրկնավարակների ցուցանիշների կտրուկ աճը՝ պայմանավորված Օմիկրոն շտամի արագ վարակելիությամբ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել բուժանձնակազմի և աշխատակիցների շրջանում բուստեր դեղաչափով պատվաստվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ բարձրացնելու օրգանիզմի իմունային արձագանքը, կանխելու հիվանդության ծանր ընթացքն ու հնարավոր բարդությունների առաջացումը: