Նախորդ 2021թ. ընթացքում Ռոսպոտրեբնադզորի համատեղ երեք կարևորագույն գիտահետազոտական ծրագրերում ներգրավված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները գործուղվել են մասնակցելու ՌԴ-ի Մոսկվա քաղաքում կազմակերպված ամփոփիչ համաժողովներին.
հոկտեմբերի 4-6
«Դիսպանսեր հսկողության և բուժման նկատմամբ պացիենտներ հակվածության ձևավորումը` որպես հետազոտության մասնակից երկրներում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեթոդ» թեմայով, որին մասնակցել և զեկույց է ունեցել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կլինիկական հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյանը,
հոկտեմբերի 25-27
«ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի կենսաբժշկական և սոցիալ-ժողովրդագրական գործոնների համալիր վերլուծություն» («ՄԻԱՎ + ՏԲ»), որին մասնակցել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Թամարա Հովսեփյանը, բժիշկ-համաճարակաբան Սիրանուշ Մարտոյանը, բժիշկ-ինֆեկցիոնիստներ Աստղիկ Դավիդյանը և Ելենա Սիլկան: Զեկույցով հանդես է եկել Աստղիկ Դավիդյանը:
նոյեմբերի 15-18
«Հակառետրովիրուսային թերապիայի նկատմամբ ՄԻԱՎ-ի կայուն շտամների տարածման կանխարգելում ռեցիպիենտ երկրներում (REZEDA-2)», որին մասնակցել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը և լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Թամարա Հովսեփյանը: Զեկույցով հանդես է եկել Նարինա Սարգսյանցը: