Դիմել մեզ

Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է

28.07.2025
Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս տարի այն նշվում է «Հեպատիտ. Եկեք վերլուծենք այն» խորագրով՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերացնելու հեպատիտի դեմ պայքարի և լյարդի քաղցկեղի կանխարգելման ճանապարհին կանգնած ֆինանսական, սոցիալական և համակարգային խոչընդոտները, այդ թվում՝ խարանը։

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են լյարդային բջիջների ախտահարմամբ։ Դրանք, ըստ ընթացքի, կարող են լինել սուր և քրոնիկ։ Վիրուսային հեպատիտները մի քանի տեսակի են (Ա-ից Ե), բայց թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն։

 Հեպատիտ Ց-ի և Բ-ի փոխանցման ուղիները գրեթե նույնն են։ Դրանք փոխանցվում են

• մորից երեխային ճանապարհով,

• սեռական ճանապարհով,

• բժշկական սարքավորումների, մասնավորապես՝ ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործման կամ անբավարար ախտազերծման ժամանակ,

• չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ,

• ներարկման պարագաների օգտագործման (թմրամիջոցների ներարկային օգտագործման) ժամանակ:

ԻՀԱԿ-ը օրվա շրջանակում նախաձեռնել է ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։