
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն օրերս համալրվել է եվրոպական արտադրության բժշկական գերժամանակակից նոր սարք-սարքավորումներով:
Շնորհիվ բարերար Կարեն Վարդանյանի աջակցության՝ ԻԱՀԿ-ի վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի ժամանակակից թոքերի արհեստական շնչառության սարքեր, շարժական բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող ժամանակակից մոնիտորներ:
Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով է համալրվել նաև կենտրոնի առաջին օգնության բաժանմունքը:
Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք:
Կյանքեր փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ: