Դիմել մեզ

ԻՀԱԿ Թոքաբանության ազգային կլինիկայի բժիշկ-ֆթիզիատր Մադլենա Մովսեսյանը շնորհակալագրի է արժանացել

23.01.2026
ԻՀԱԿ Թոքաբանության ազգային կլինիկայի բժիշկ-ֆթիզիատր Մադլենա Մովսեսյանը շնորհակալագրի է արժանացել

ԻՀԱԿ Թոքաբանության ազգային կլինիկայի Դեղազգայուն տուբերկուլոզային և հոգեկան ու վարքային խանգարումների ՏԲ բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր Մադլենա Ավետի Մովսեսյանը ավարտում է ավելի քան կեսդարյա աշխատանքը:

ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի որոշմամբ վաստակաշատ բժշկին շնորհակալագիր է հանձնվել երկարարամյա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:

Շնորհակալություն ենք հայտնում սիրելի մասնագետին մարդասեր այս ոլորտում ներդրած ջանքերի, կյանքեր փրկող աշխատանքի և կենտրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար: