Մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր՝ բարձրաձայնելու, որ այս բուժելի հիվանդությունը դեռ շարունակում է մնալ գլոբալ խնդիր։
Այս տարի օրը նշվում է «Այո՛, մենք կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին» ( Yes! We Can End TB!) կարգախոսով՝ հիշեցնելով, որ միասնական գործողություններով հնարավոր է արդյունավետ պայքարել տուբերկուլոզի դեմ։
Մարտի 24-ն ամեն տարի հիշեցնում է վաղ ախտորոշման, կանխարգելման ու ժամանակին բուժման կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր ուշացած ախտորոշում ոչ միայն վտանգում է հիվանդի առողջությունը, այլ նաև նպաստում հիվանդության տարածմանը։
Այս օրը առողջապահական մասնագետները, կառավարությունները և համայնքները միավորվում են՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու վաղ ախտորոշումը և նպաստելու արդյունավետ բուժմանը։
Ինչու է կարևոր խոսել տուբերկուլոզի մասին
• տուբերկուլոզը բուժելի և կանխարգելելի հիվանդություն է,
• ժամանակին սկսված բուժումը արդյունավետ է՝ մինչև 95%-ի հասնող ապաքինման ցուցանիշով,
• վաղ ախտորոշումն ու ռիսկի խմբերի ստուգումն ամենախոշոր դերակատարումն ունեն տարածման կանխարգելման մեջ,
• հիվանդությունը չի փոխանցվում կենցաղային շփումից կամ մեկ սենյակում գտնվելուց, այլ երկարատև և սերտ շփման ընթացքում՝ հազի/խորխի կաթիլներով։
Չնայած բժշկության առաջընթացին՝ տուբերկուլոզը շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ խնդիր: Աշխարհում տարեկան մոտ 10 միլիոն մարդ է վարակվում տուբերկուլոզով և մոտ 1.6 միլիոն մարդ մահանում է դրանից՝ այդ թվում երեխաներ։
Վիճակագրություն
Տուբերկուլոզը դեռ այսօր շարունակում է խլել կյանքեր՝
Աշխարհում ամեն տարի շուրջ 10 միլիոն մարդ հիվանդանում է տուբերկուլոզով, և մոտ 1.6 միլիոնը՝ մահանում։
Տուբերկուլոզը շարունակում է մնալ վարակիչ հիվանդություններից մահացության հիմնական պատճառներից մեկը:
Չհայտնաբերված տուբերկուլոզի վտանգը
Միջինում շուրջ 2.7 միլիոն դեպք չի ստանում ժամանակին ախտորոշում կամ չի հաշվառում։ Չհայտնաբերված տուբերկուլոզը մահացության հիմնական պատճառներից է, քանի որ՝
Բացի այդ, ակտիվ և վարակիչ ՏԲ ունեցող յուրաքանչյուր չհայտնաբերված անձ կարող է տարեկան վարակը փոխանցել մինչև 10–15 մարդու։
Տուբերկուլոզի դեմ ազգային ծրագրերի իրականացումը հանգեցրել է դրական համաճարակաբանական միտումների՝ հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազման։
Հայաստանում, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ռազմավարության շրջանակում, վերջին տասնամյակում արձանագրվել է զգալի առաջընթաց 2015 թվականի համեմատ`
2025 թվականին գրանցվել է 417 ՏԲ դեպք և 32 մահվան դեպք:
Ներդրվել են ԱՀԿ կողմից առաջարկվող ժամանակակից մոտեցումներ՝
Կարճաժամկետ բուժման սխեմաների ներդրման արդյունքում բարձրացել է բուժման արդյունավետությունը մինչև 94%:
Այս արդյունքները հնարավոր են դարձել առողջապահության համակարգի, համագործակցող գործընկերների և ոլորտի մասնագետների համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ։
Մարտահրավերները դեռ պահպանվում են
Մարտահրավերները դեռ պահպանվում են
Կարևոր է իմանալ
Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում ԱՆՎՃԱՐ են։ ՀՀ-ում տուբերկուլոզի, այդ թվում՝ դեղակայուն ձևերի, ախտորոշումն ու բուժումը ժամանակակից մեթոդներով և որակյալ հակատուբերկուլոզային դեղերով հասանելի է բոլոր քաղաքացիներին։
Վաղ բուժումը փրկում է կյանքեր: Վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված բուժումը ամենաարդյունավետ միջոցն են հիվանդության տարածումը կանխելու համար։
Մեր նպատակը հստակ է՝ ավարտել տուբերկուլոզը Հայաստանում որպես հանրային առողջապահական խնդիր՝ համահունչ գլոբալ թիրախներին։