Դիմել մեզ

Մայիսի 5-ը Ձեռքերի հիգիենայի միջազգային օրն է

05.05.2025
Մայիսի 5-ը Ձեռքերի հիգիենայի միջազգային օրն է

Մաքուր ձեռքերը փրկում են կյանքեր։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը միանում է համաշխարհային կոչին՝ «Համատեղ ուժերով փրկենք կյանքեր. Մաքուր պահենք մեր ձեռքերը»։ Ձեռքերի ճիշտ հիգիենան ամենապարզ, բայց միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է՝ վարակներից խուսափելու համար՝ թե՛ հիվանդանոցում, թե՛ դպրոցում, թե՛ առօրյա կյանքում։ Պաշտպանենք մեր պացիենտներին, ընտանիքի անդամներին և ինքներս մեզ։ Ձեռքերի հիգիենան դարձնենք, ոչ թե պահի թելադրանք, այլ կայուն վարքագիծ։ Միացիր մեզ՝ Հայաստանում ձեռքերի հիգիենայի իրազեկման շարժումը տարածելու համար։