Դիմել մեզ

Մայիսի 3-րդ կիրակի օրը մենք հիշատակում ենք ՁԻԱՀ-ից մահացած անձանց

19.05.2024
Մայիսի 3-րդ կիրակի օրը մենք հիշատակում ենք ՁԻԱՀ-ից մահացած անձանց

Մայիսի 3-րդ կիրակի օրը մենք հիշատակում ենք ՁԻԱՀ-ից մահացած անձանց:

Օրվա խորհուրդը ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ջանքերը կարևորելն է` հարգելով ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակը, ինչպես նաև հրատապ քայլեր ձեռնարկելու կարևորությունը` կյանքեր փրկելու համար:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կարևորում է հանրության շրջանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտման խրախուսումը՝ կանխարգելելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նոր դեպքերը:

Հույժ կարևոր է նաև բացառել խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ:

ԻՀԱԿ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է․

🔹ՄԻԱՎ վարակի 140 դեպք, որից 108-ը՝ արական (77,1%), 32-ը՝ իգական (22,9%) սեռի շրջանում,
🔹ՁԻԱՀ-ի 59 դեպք, որից 48 -ը՝ արական (81,4%) և 11-ը՝ իգական (18,6%) սեռի շրջանում,
🔹մահվան 28 դեպք, որից 23 -ը՝ արական (82,1%) և 5 -ը՝ իգական (17,9%) սեռի շրջանում: