Դիմել մեզ

ԱՀԱ-ի շահառուների համար՝ բժշկական ծառայություններ՝ առանց համավճարի

14.09.2026
ԱՀԱ-ի շահառուների համար՝ բժշկական ծառայություններ՝ առանց համավճարի

ԱՀԱ-ի շահառուների համար՝ բժշկական խորհրդատվություններ և ծրագրով ներառված լաբորատոր հետազոտություններ՝ առանց համավճարի

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում համապատասխան շահառուները կարող են օգտվել հասանելի բժշկական խորհրդատվություններից և մի շարք լաբորատոր հետազոտություններից՝ անվճար, առանց լրացուցիչ համավճարի։

ԻՀԱԿ-ի լաբորատոր ախտորոշման ծառայությունում իրականացվում է հետազոտությունների լայն շրջանակ, այդ թվում՝ հանրապետությունում սահմանափակ հասանելիությամբ մասնագիտացված թեստեր և հետազոտություններ։

Այսպիսով, մեր կենտրոնում կարող եք ստանալ մասնագետի խորհրդատվություն, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և ըստ արդյունքների, ստանալ հետագա մասնագիտական ուղղորդում։

Եթե ԱՀԱ-ի շահառու եք, նախապես ճշտեք՝ որ ծառայություններն են հասանելի ծրագրի շրջանակում։

Ծառայությունների ցանկ՝ //ncid.am/services

Գրանցման և մանրամասների համար՝ 8424