Դիմել մեզ

Մեմոֆլոր հետազոտություն

09.11.2026
Մեմոֆլոր հետազոտություն

Հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռության խախտումն ու մի շարք սեռավարակներ արտահայտվում են հետևյալ ախտանշաններով․ սեռական օրգանների շրջանում քորը, այրոցը կամ արտադրության փոփոխությունները կարող են կապված լինել հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռության խախտման կամ վարակի հետ։ Ֆեմոֆլոր II-ի արդյունքներն օգնում են բժշկին պարզել գանգատների պատճառը։

Ֆեմոֆլորը կատարվում է իրական ժամանակի ՊՇՌ մեթոդով։

Հետազոտությունը գնահատում է միկրոֆլորայի կազմը և հայտնաբերում ստորև թվարկված հարուցիչները։

Հետազոտությունը կատարվում է ներքոնշյալ մանրէների վերաբերյալ

  • Վերահսկիչ ցուցանիշներ - մարդու գենոմային ԴՆԹ, բակտերիաների ընդհանուր քանակ, պարտադիր ախտածինների առկայության ամփոփ ցուցանիշ։
  •  Նորմալ միկրոֆլորա- ընդհանուր մասնաբաժին, Lactobacillus spp., Bifidobacterium spp.։ Լակտոբացիլների տեսակներն առանձին գնահատվում են հետևյալ խմբերով՝ L. crispatus, L. gasseri/L. paragasseri, L. jensenii/L. mulieris, L. iners։
  • Աերոբ միկրոօրգանիզմներ - ընդհանուր մասնաբաժին, Staphylococcus spp., Streptococcus spp., Enterobacteriaceae, Enterococcus spp., Haemophilus spp.։
  •  Անաերոբ միկրոօրգանիզմներ - ընդհանուր մասնաբաժին, Gardnerella vaginalis, Fannyhessea (Atopobium) vaginae, Mobiluncus spp., Anaerococcus spp., Peptostreptococcus spp., Bacteroides spp./Porphyromonas spp./Prevotella spp., Sneathia spp./Leptotrichia spp./Fusobacterium spp., Megasphaera spp./Veillonella spp./Dialister spp., BVAB1/BVAB2/BVAB3։
  •  Միկոպլազմաների խումբ - ընդհանուր մասնաբաժին, Ureaplasma urealyticum, Ureaplasma parvum, Mycoplasma hominis։
  •  Խմորասնկեր - Candida spp., Candida albicans։
  •  B խմբի ստրեպտոկոկ - Streptococcus agalactiae։
  • Սեռավարակների հարուցիչներ - Chlamydia trachomatis, Mycoplasma genitalium, Neisseria gonorrhoeae, Trichomonas vaginalis։
  • Հերպեսվիրուսներ - հասարակ հերպեսի վիրուսի 1-ին և 2-րդ տիպեր (HSV-1, HSV-2), ցիտոմեգալովիրուս (CMV)։
  •  Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ) - 16-րդ, 18-րդ և 45-րդ տիպերն առանձին, իսկ 31, 33, 35, 39, 51, 52, 56, 58, 59, 66 և 68 տիպերը՝ մեկ խմբով։

❕Նախապատրաստում հետազոտությանը

  • Հետազոտությունից առաջ լվացեք արտաքին սեռական օրգանները՝ առանց հեշտոցային ներլվացման։
  • Հետազոտությանը նախորդող 3–4 օրերին մի օգտագործեք ներհեշտոցային մոմիկներ և մի անցեք տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն։
  •  Հետազոտության այցը պլանավորեք դաշտանի ավարտից 3–4 օր անց կամ ավելի ուշ։

Հետևե՛ք ձեր առողջությանը։

Ֆեմոֆլոր հետազոտության արժեքը՝ 25 000 դրամ։

 Գրանցվելու և նախապատրաստման կարգը ճշտելու համար զանգահարեք 8424։