
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հոկտեմբերի 28-30-ը մասնակցելու է «Առողջապահություն և դեղագործություն Էքսպո 2022» ցուցահանդեսին, որը կազմակերպում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
Ցուցահանդեսի առաջին օրը՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ից 18։00-ն, քաղաքացիները հնարավորություն կունենան շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անցնել ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող են ստանալ 15-20 րոպեի ընթացքում։
Հետազտովել ցանկացողները նշված օրը կարող են մոտենալ Մերգելյան ինստիտուտի հարակից տարածքում տեղակայված շարժական կլինիկա։
Նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում:
Ցուցահանդեսի հաջորդող օրերին՝ հոկտեմբերի 29-ին և 30-ին, ցուցահանդեսի շրջանակում կշարունակի գործել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տաղավարը, որտեղ մեր մասնագետները սիրով կպատասխանեն այցելուներին հետաքրքրող հարցերին։