Դիմել մեզ

Ավելի քան 50 մասնագետ մասնակցել է ԻՀԱԿ «Միկրոաշխարհը և մարդը» դասընթացին

26.01.2026
Ավելի քան 50 մասնագետ մասնակցել է ԻՀԱԿ «Միկրոաշխարհը և մարդը» դասընթացին

Հաջողությամբ ավարտվեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի այս տարվա առաջին դասընթացը, որը կրում էր «Միկրոաշխարհը և մարդը» խորագիրը։

ՇՄԶ կրեդիտավորված անվճար դասընթացին մասնակցած ավելի քան 50 մասնագետ, այդ թվում՝ բժիշկ-վարակաբաններ, համաճարակաբաններ, նյարդաբաններ, ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ուսումնասիրել են բոտուլիզմի, բրուցելոզի, սեպսիսի, բորելիոզի, մենինգիտի և այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։

Երկօրյա դասընթացն անցկացվել է նախադասընթացային և հետդասընթացային թեստերով, եղեն են կլինիկական դեպքերի քննարկումներ։

Մասնակիցներին տրվել է 12 ՇՄԶ կրեդիտ։ ԻՀԱԿ հաջորդ դասընթացի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շուտով կհայտնենք առաջիկա դասընթացի թեման և գրանցման մանրամասները։

Վիդեոդարան