ԻՀԱԿ-ը շարունակում է վերազինվել ժամանակակից սարքավորումներով` նպատակ ունենալով պացիենտներին տրամադրել արագ և որակյալ սպասարկում:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԻՀԱԿ ստացոնար և Թոքաբանությա ազգային կլինիկաները զինվել են AFIAS 3 արագագործ ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՎԵՐԼՈՒԾԻՉՆԵՐՈՎ, որոնց միջոցով նոր ընդունված պացիենտների մոտ հաշված րոպեների ընթացքում որոշվում են լաբորատոր ցուցանիշները։
Սարքի ընձեռած ընարավորությունն առավել արդյունավետ է դարձնում ԻՀԱԿ նորաբաց ծառայության` Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի աշխատանքը:
Նոր սարքավորումը հասանելի է ԻՀԱԿ հետևյալ հասցեներում`
Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42,
Կոտայքի մարզ, ք. Աբովյան` Արզնու խճուղի 10: