Այսպիսով, կարող եք մինչև տարեվերջ այցելել ԻՀԱԿ ամբուլատոր, ստացիոնար կլինիկաներ կամ Թոքաբանության ազգային կլինիկա և անցնել լիովին անվճար և արագ հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ:
Հետազոտությունների պատասխանը տրամադրվելու է 30-40 րոպեի ընթացքում: Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:
Տրամադրեք մի քանի րոպե ձեր առողջության համար, ստուգվեք անվճար։
Հետազոտությունների համար կարող եք մոտենալ հետևյալ ժամերին՝
- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42 (ստացիոնար կլինիկա)՝ ՇՈՒՐՋՕՐՅԱ
- ք. Երևան, Ավան` Աճառյան 2 (ամբուլատոր կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00
- ք. Աբովյան, Արզնու խճուղի 10 (Թոքաբանության ազգային կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00