Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Հակոբյանի ամանորյա ուղերձը

31.12.2024
ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Հակոբյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, բուժաշխատողներ, բուժառուներ,

Ամփոփելով 2024-ը՝պետք է սիրով փաստեմ, որ մեր կենտրոնի յուրաքանչյուր աշխատակից տարվա ընթացքում իր անգնահատելի ներդրումն է ունեցել կյանքեր փրկելու շնորհակալ գործում՝ չխնայելով ջանք ու նվիրում:

Տարին նշանավորվել է նաև ԻՀԱԿ-ի համար մի շարք կարևոր ծրագրերի մեկնարկով, որոնց շարունակականությունն ապահովելու ենք 2025-ին: Այս տարի էլ մեր ուշադրության կենտրոնում է եղել տարբեր ծառայությունների հասանելիության ապահովումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր անկյուններում: Այդ նպատակով կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաները բազմաթիվ այցեր են կատարել մարզեր՝ տրամադրելու մի շարք անվճար հետազոտություններ և խորհրդատվություն: 

Գալիք տարում առաջնորդվելու ենք կենտրոնում մատուցվող ծառայությունների ծավալի և որակի ավելացման հստակ որոշմամբ՝ ապահովելու համապարփակ և որակյալ բուժսպասարկում։

Ինչպես անցնող տարում, 2025-ին էլ մեր պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են մասնակցել տեղական ու միջազգային գիտաժողովների՝ մեր կենտրոն բերելով ոլորտի լավագույն փորձն ու հմտությունները: 

Գրանցած հաջողությունների ու հաղթահարված դժվարությունների թիկունքում մեր բուժական և ադմինիստրատիվ անձնակազմերի նվիրված աշխատանքն  է, որի մասին ոչ միշտ ենք խոսում, սակայն տոնական այս օրը հնարավորություն է նաև նրանցից յուրաքանչյուրին հայտնելու մեր անկեղծ շնորհակալությունն ու երախտիքը՝ մեր համատեղ նպատակների ճանապարհին ամուր ու ջանասեր լինելու համար:

Սիրելի՛ աշխատակիցներ, ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող գալիք 2025-ը բոլորիս ընտանիքներին բերի երջանկություն ու բազմաթիվ ջերմ ակնթարթներ: 
Թող նոր տարին լինի խաղաղ և հաղթանակներով լի, իսկ մասնագիտական դաշտում գրանցվեն նորանոր հաջողություններ:

Շնորհավորում եմ։

Կարեն Հակոբյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար