Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Օրվա նշանավորումը նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը թոքաբորբի կանխարգելման, ախտորոշման և բուժման կարևորության մասին։
Այն կոչ է անում միասնական գործողությունների՝ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր խլող այս հիվանդության դեմ պայքարում։
Օրվա առթիվ Բուժ Ինֆո - ՇԱՆԹ ՀԸ հաղորդման տաղավարում հյուրընկալվել է ԻՀԱԿ թոքաբանության ազգային կլինիկայի թոքաբան Արփինե Չոբանյանը` անդրադառնալով օրվա կարևորությանն ու թոքաբորբի վերաբերյալ մի շարք մանրամասների: