Դիմել մեզ

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի համաշխարհային օրն է

12.11.2026
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի համաշխարհային օրն է

Այս տարվա թեման է «Թոքաբորբի դեմ պայքարի նոր փուլ»։ Այն ընդգծում է կանխարգելման, ախտորոշման և բուժման նոր հնարավորությունները և դրանք յուրաքանչյուրի համար հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։

Միջազգային արշավի ուշադրության կենտրոնում են պատվաստումների հասանելիությունը, հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժօգնությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում փոքր երեխաներին, տարեցներին և ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց մոտ թոքաբորբը կարող է ավելի ծանր ընթացք ունենալ։

Կանխարգելումը ներառում է նաև լիարժեք սնուցումը, մաքուր օդը և ծխախոտի ծխի ազդեցության նվազեցումը։

ԻՀԱԿ-ը միանում է օրվա իրազեկման կոչին՝ կարևորելով թոքաբորբի ախտանշանների ճանաչումը, ժամանակին բժշկի դիմելն ու մասնագիտական գիտելիքի շարունակական զարգացումը։

Նոյեմբերի 14-ին Կլինիկական վարակաբանների միության և ԻՀԱԿ-ի համատեղ ջանքերով կանցկացվի «Ամեն ինչ թոքաբորբերի մասին» գիտաժողովը՝ նվիրված ախտորոշման և բուժման արդի մոտեցումների քննարկմանը։