Դիմել մեզ

Հոկտեմբերի 5-ը Մենինգիտի համաշխարհային օրն է

06.10.2026
Հոկտեմբերի 5-ը Մենինգիտի համաշխարհային օրն է

Մենինգիտը գլխուղեղն ու ողնուղեղը շրջապատող թաղանթների բորբոքումն է։

Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ բակտերիալ կամ վիրուսային վարակի հետևանքով։ Հատկապես բակտերիալ մենինգիտի դեպքում բժշկական օգնությունը չպետք է ուշանա։

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը։

Փոխանցման ուղին կախված է հարուցիչից։ Մենինգոկոկը կարող է փոխանցվել շնչառական արտազատուկների և թքի միջոցով՝ սերտ կամ երկարատև շփման ժամանակ։ Որոշ էնտերովիրուսներ փոխանցվում են նաև աղտոտված ձեռքերի միջոցով։

Հարուցիչով վարակվելը դեռ չի նշանակում, որ անպայման մենինգիտ կզարգանա։ Մենինգիտի ոչ բոլոր տեսակներն են փոխանցվում մարդուց մարդուն։

Ո՞ր նշաններին ուշադրություն դարձնել։

• ջերմություն և ուժեղ գլխացավ,
• պարանոցի կարկամություն,
• լույսի նկատմամբ զգայունություն,
• սրտխառնոց կամ փսխում,
• արտահայտված քնկոտություն կամ գիտակցության խանգարում։

Փոքրիկների մոտ կարող են լինել նաև սնվելուց հրաժարում, անսովոր լաց կամ դժվար արթնանալը։

Ինչպե՞ս պաշտպանվել

Պատվաստումները պաշտպանում են մենինգիտ առաջացնող մի շարք հարուցիչներից։

• Hib-ի դեմ պատվաստում՝ հեմոֆիլային ցուպիկի b տիպից։

• Պնևմոկոկային պատվաստում՝ պնևմոկոկի որոշ տեսակներից։

• Մենինգոկոկային պատվաստումներ, այդ թվում՝ MenACWY և MenB՝ մենինգոկոկի տարբեր խմբերից։

• ԲՑԺ (BCG)՝ փոքր երեխաների տուբերկուլոզի ծանր ձևերից, այդ թվում՝ տուբերկուլոզային մենինգիտից։

Անհրաժեշտ պատվաստումներն ու դրանց ժամանակացույցը ճշտեք բժշկի հետ՝ հաշվի առնելով տարիքը, նախկին պատվաստումները և ազգային պատվաստումների օրացույցը։

Մենինգիտի կասկածի դեպքում անհապաղ դիմեք շտապ բժշկական օգնության։

 Մի՛ սպասեք բոլոր ախտանիշների առաջացմանը։

Հաջորդիվ կքննարկենք Մենինգիտի մասին 5 տարածված միֆ

Հետևե՛ք մեզ բաց չթողնելու համար։