Դիմել մեզ

ԱՆՎՃԱՐ հետազոտությունների մեկամսյակ ԻՀԱԿ-ում

27.10.2025
ԱՆՎՃԱՐ հետազոտությունների մեկամսյակ ԻՀԱԿ-ում

Մեկ ամիս ԱՐԱԳ և ԱՆՎՃԱՐ հետազոտություններ

ԻՀԱԿ-ը, կարևորելով հանրային առողջությունը, նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ հետազոտությունների ՄԵԿԱՄՍՅԱԿ:

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 27-ը այցելի՛ր ԻՀԱԿ ամբուլատոր, ստացիոնար կլինիկաներ կամ Թոքաբանության ազգային կլինիկա և անցիր լիովին անվճար հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ: Հետազոտությունների պատասխանը տրամադրվելու է 30-40 րոպեի ընթացքում: Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:

Տրամադրիր մի քանի րոպե քո առողջության համար. ստուգվի՛ր անվճար։

Հետազոտությունների համար կարող եք մոտենալ հետևյալ ժամերին՝

ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42 (ստացիոնար կլինիկա)՝ ՇՈՒՐՋՕՐՅԱ

ք. Երևան, Ավան` Աճառյան 2 (ամբուլատոր կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00

ք. Աբովյան, Արզնու խճուղի 10 (Թոքաբանության ազգային կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00