ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Մարինե Զազյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը մանրամասն ներկայացրել է պատվաստումների վերաբերյալ հանրության շրջանում ամենահաճախ քննարկվող թեմաների մասնագիտական կողմը։
Ստորև տեսանյութում կարող եք լսել մեր մասնագետի կարևոր խորհուրդներն ու հետևյալ հարցերի պատասխանները․
ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելում նորածնային տարիքից, ո՞ր վարակներն են պոտենցիալ կանխարգելվող,
ինչու՞ է պատվաստված անձը կրկին վարակվում, այդ դեպքում ո՞րն է պատվաստման դերը,
որո՞նք են պատվաստումների հակացուցումները,
ինչու՞ պատվաստվել արդեն իսկ հաղթահարված հիվանդությունների դեմ։