Դիմել մեզ

Ադալիմումաբի և ռիտուքսիմաբի կոնցենտրացիաների որոշման թեստերին անդրադարձել են ԻՀԱԿ ներկայացուցիչները

19.03.2026
Ադալիմումաբի և ռիտուքսիմաբի կոնցենտրացիաների որոշման թեստերին անդրադարձել են ԻՀԱԿ ներկայացուցիչները

Ադալիմումաբի և ռիտուքսիմաբի կոնցենտրացիաների որոշման թեստերը ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում հասանելի են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Թեստերը բժիշկներին օգնում են վերահսկելու տարբեր հիվանդությունների թերապիայի ընթացքը, փոխելու դեղերը կամ դեղաչափը, իսկ եթե հետազոտությունը պարզում է, որ օրգանիզմը հակամարմիններ է արտադրել, բուժման փոփոխություն իրականացնելու:

ԻՀԱԿ զարգացման գծով փոխտնօրեն Սևան Իրիցյանը և Լաբորատոր ծառայության ղեկավար Լուսիկ Բաղդասարյանը Լուրերի հետ զրույցում ներկայացրել են նոր թեստերն ու ընդգծել՝ հետազոտութունները կատարվում են վերջին սերնդի բարձրակարգ սարքավորումներով, իսկ պատասխանները տրամադրվում են ընդամենը հաշված ժամերի ընթացքում:

Թեստերը հասանելի են ԻՀԱԿ բոլոր հասցեներում:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Վիդեոդարան