
ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստ Ռուզաննա Եղիազարյանը հյուրընկալվել է Շանթ ՀԸ «Առավոտը Շանթում» հաղորդմանը։
Հարցազրույցի ընթացքում մեր մասնագետն անդրադարձել է սուր շնչառական վարակներին և պատասխանել մի շարք հաճախ հնչող հարցերի, ինչպիսիք են․
որո՞նք են այժմ առավել տարածված սուր շնչառական վարակները, ինչպե՞ս են դրսևորվում,
ե՞րբ դիմել բժշկի,
որո՞նք են կորոնավիրուսի և մյուս ՍՇՎ-ների տարբերությունները,
ՍՇՎ-ների պատճառով առավել հաճախ հանդիպող բարդությունները որո՞նք են:
Բժիշկը նաև կանխարգելման վերաբերյալ խորհուրդներ է ներկայացրել, որոնք կարող եք լսել ստորև տեսանյութում։