Դիմել մեզ

Նմուշառում տանը, հետազոտություն ԻՀԱԿ լաբորատորիայում

05.10.2026
Նմուշառում տանը, հետազոտություն ԻՀԱԿ լաբորատորիայում

Լաբորատոր հետազոտություն է պետք, բայց լաբորատորիա հասնելը հարմար չէ՞

ԻՀԱԿ-ի լաբորատոր տնային կանչի ծառայությամբ նմուշառումը կարող եք կազմակերպել հենց ձեր հասցեում՝ Երևանի ամբողջ տարածքում։

Ծառայությունը հատկապես հարմար է՝

• տարեց մարդկանց,

• շարժունակության դժվարություն ունեցող անձանց,

• տանը խնամվող պացիենտների,

• ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են հետազոտությունը կազմակերպել առանց բուժհաստատություն այցելելու։

Ինչպե՞ս է աշխատում ծառայությունը

1. Զանգահարում եք 8424։

2. Ճշտում եք անհրաժեշտ հետազոտությունները։

3. Համաձայնեցնում եք այցի հասցեն և ժամանակը։

4. ԻՀԱԿ-ի մասնագետը մոտենում է ձեր հասցեով և իրականացնում նմուշառումը։

5. Նմուշը տեղափոխվում է ԻՀԱԿ-ի լաբորատորիա՝ հետագա հետազոտության համար։

ԻՀԱԿ-ի լաբորատորիան իրականացնում է հետազոտությունների լայն շրջանակ, այդ թվում՝ հանրապետությունում սահմանափակ հասանելիությամբ մասնագիտացված թեստեր և հետազոտություններ։

Ծառայությունը գործում է Երևանի ամբողջ տարածքում։

Աշխատանքային օրերին՝ 09:00-16:00։

Պատվիրելու և մանրամասները ճշտելու համար՝ 8424։

ԻՀԱԿ լաբորատորիա՝ արդեն նաև ձեր հասցեում։