
Գիտաժողովի ընթացքում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն/ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը առցանց հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում վիրուսային #հեպատիտ C վարակի արդի իրավիճակը և պլանավորվող ձեռքբերումները: Զեկույցում նշվեց, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իրականացնում է Հայաստանում քրոնիկ հեպատիտ C-ի բուժման պետական ծրագրի համակարգումը՝ ինչն անհրաժեշտ բաղադրիչ է երկրի կողմից հեպատիտ C-ի էլիմինացիոն ծրագրի նպատակների իրագործմանը: Վերջինիս կատարման համար անհրաժեշտ պլանավորվող գործընթացներից է վիրուսային հեպատիտների ազգային ռեգիստրի ստեղծումը: