
Երեկ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում Ֆրանսիայի Santé Arménie հասարակական կազմակերպության ներկայացուցիչների կողմից կազմակերպվել էր դասընթաց՝ նախատեսված Երևանի բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքների բուժքույրերի համար:
Միջոցառմանը ներկա էր նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժքույրական կազմը. Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրեր Շուշան Մելոյանը, Լամարա Գրիգորյանը, Հերիքնազ Հարությունյանը, Անահիտ Սահակյանը, Մարյամ Կիլի-Գևորգյանը, կենտրոնի գլխավոր բուժքույր Ռոզա Պողոսյանը և կենտրոնի համաճարակաբանական գծով փոխտնօրենի օգնական Անահիտ Բադալյանը: Մեր բուժքույրերը հնարավորություն ունեցան գործնականում ցուցադրել կենտրոնում ընդունված պացիենտի խնամքին առնչվող միջոցառումների ամբողջությունը:
Santé Arménie հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը շարունակական են և նպատակ ունեն, փոխհամագործակցության և փորձի փոխանակման միջոցով, բարելավել Հայաստանում վերակենդանացման բաժանմունքների բուժքույրերի աշխատանքը: