Դիմել մեզ

Սրատուտ. փոքր մակաբույծ, մեծ անհանգստություն

07.07.2026
Սրատուտ. փոքր մակաբույծ, մեծ անհանգստություն

Երեխան գիշերը անհանգիստ է քնում, հաճախ քորում է հետանցքի շրջանը, դարձել է դյուրագրգիռ կամ դժվար է կենտրոնանում։

Պատճառներից մեկը կարող է լինել սրատուտը՝ երեխաների շրջանում բավական տարածված մակաբուծային վարակ։

Սրատուտով վարակվելը միայն վատ հիգիենայի հետևանք չէ։ Այն երեխաների շրջանում տարածված մակաբուծային վարակ է, որը հեշտությամբ փոխանցվում է հատկապես մանկապարտեզում, դպրոցում և տանը՝ ձեռքերի, եղունգների, խաղալիքների, անկողնային պարագաների կամ կենցաղային իրերի միջոցով։
 

Ամենաբնորոշ նշանը գիշերային քորն է հետանցքի շրջանում։ Հաճախ կարող են լինել նաև՝

  • քնի խանգարում,
  • անհանգստություն,
  • դյուրագրգռություն,
  • մաշկի գրգռում կամ ճանկռվածքներ,
  • երբեմն՝ գիշերամիզություն։


Կարևոր է իմանալ․ սրատուտի դեպքում սովորական կղանքի քննությունը միշտ չէ, որ բավարար է, քանի որ մակաբույծի ձվերը հիմնականում դրվում են ոչ թե աղիքի ներսում, այլ հետանցքի շուրջ` մաշկին։

Ախտորոշման առավել նպատակային մեթոդներից է կպչուն ժապավենի թեստը։

Այն կատարվում է առավոտյան՝ մինչև լվացվելը և մինչև զուգարան գնալը։ Կպչուն ժապավենը հպվում է հետանցքի շրջանի մաշկին, ապա ուսումնասիրվում է մանրադիտակով։

Ավելի հուսալի արդյունքի համար թեստը կարող է կրկնվել մի քանի օր շարունակ(սովորաբար երեք օր)։

Երբեմն սրատուտները կարելի է տեսնել նաև անզեն աչքով՝ ներքնազգեստի, անկողնային պարագաների կամ զուգարանի թղթի վրա։

Սրատուտը վերահսկելի է, բայց ինքնաբուժումը կարող է բերել կրկնավարակման։ Ճիշտ մոտեցումը սկսվում է ոչ թե ենթադրությունից, այլ ախտորոշումից և բժշկի խորհրդատվությունից։

Մի՛ բուժեք կասկածը։ Պարզե՛ք պատճառը։

Հեռախոսահամար` 8424

Հասցե՝ Աճառյան փող., 2 շենք։