Դիմել մեզ

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները

02.11.2022
Սեզոնային գրիպի դեմ պատվաստվեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը սեզոնային գրիպի դեմ պատվաստումն է:

Հենց այս հանգամանքը կարևորելով՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները՝ բուժաշխատողներ և ադմինիստրատիվ աշխատակիցներ, պատվաստվեցին սեզոնային գրիպի դեմ:

«Մեր օրինակով ևս մեկ անգամ ուզում ենք բարձրաձայնել պատվաստումների կարևորության մասին՝ որպես կանխարգելիչ միջոցառում։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությամբ կնպաստենք քաղաքացիների շրջանում պատվաստումային գործընթացի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը»,-նշում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը՝ ընդգծելով, որ պատվաստումը առաջնահերթ է հատկապես բարձր ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների համար:

Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատվաստանյութերը հասանելի են առաջնային օղակի բոլոր հաստատություններում և պատվաստման շարժական կետում (հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 2):