Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի լուսավոր առավոտը թող հագեցած ու արդյունավետ ուսումնական տարվա սկիզբ դնի։ Մաղթում ենք, որ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչները՝ աշակերտները, ուսուցիչները, ուսանողները, դասախոսները կարողանան կրթվել ու աշխատել խաղաղ երկնքի տակ։
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, որակյալ կրթությունն ամենամեծ ու զորեղ զենքն է, որով կկարողանաք երաշխավորել ոչ միայն ձեր, այլև ձեր պետության և ազգի հաջողակ ու հաղթանակած ապագան։
Ձեր ուսումը մի՛ սահմանափակեք միայն կրթական հաստատություններում նախատեսված դասապրոցեսով․ ինքնակրթվե՛ք, փնտրե՛ք գիտելիք ստանալու այլընտրանքային ճանապարհներ և երբեք մի՛ հուսահատվեք։ Ձեր գիտելիքներն ու աշխատասիրությունը անպայման տալու են իրենց պտուղները։
Իսկ հագեցած ուսումնական տարին հեշտությամբ անցկացնելու համար առաջին հերթին պիտի առողջական որևէ գանգատ չունենանք։ Հետևե՛ք ձեր առողջությանն ու պահպանեք հիվանդություններից խուսափելու առաջնային կանոնները։ Մեր փորձառու և հոգատար բուժանձնակազմն էլ միշտ ձեր կողքին է՝ օգնելու հաղթարահել առաջացած բարդությունները։
Ստորև մեր մեծ թիմի մի մասի դպրոցական լուսանկարներն են։ Մենք էլ ժամանակին ձեզ նման աշակերտներ և ուսանողներ ենք եղել, որոնք սեպտեմբերի 1-ի առավոտը դիմավորել են թե՛ մանկական ոգևորությամբ ու ծիծաղով, թե՛ անհանգստությամբ ու սպասումով։