
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը՝ նվիրված Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան:Կոնգրեսին մասնակցում են 200-ից ավել պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հայկական պատվիրակության կազմում է նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը:Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն է՝ մի շարք հայկական և միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:Երկօրյա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մոտ 60 զեկույց. կքննարկվեն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականությունն ու ռազմավարությունը, իրականացվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը: