
Երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսները ստացել են ավարտական դիպլոմները։
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ֆակուլտետի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը։
Վերջինս շնորհավորել է մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական աճ և զարգացում․
«Կարևորելով ձեր մասնագիտությունը՝ ընտրել եք նաև երկրորդը, գիտակցված ընտրություն եք կատարել: Արդեն ձեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ կգտնեք ձեր տեղն այս ոլորտում․ հանրային առողջապահությունը լայն ասպարեզ է և մեծ հնարավորություններ է տալիս»,-նշել է Աթոյանը։