
Այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում տեղի ունեցավ դասընթաց՝ նվիրված ներկայումս աշխարհի մի շարք երկրներում շրջանառվող կապկի ծաղկի վիրուսին:
Դասընթացին մասնակցեցին կենտրոնի ավագ և միջին բուժանձնակազմը, ախտորոշիչ ծառայության մասնագետները, իսկ դասընթացը վարեց բժիշկ-ինֆեկցիոնիստ Էլմիրա Իսախանյանը, ով ներկայացրեց վարակի փոխանցման ուղիների, հիվանդության կլինիկական դրսևորումների, ախտորոշման, հիվանդության վարման, ինչպես նաև դրա կանխարգելման վերաբերյալ տեղեկատվություն:
Դասընթացն ընթացավ ավագ և երիտասարդ ինֆեկցիոնիստների միջև ակտիվ քննարկումներով՝ հաշվի առնելով տարբեր վարակների բռնկման և դրանցով պայմանավորված ճգնաժամային իրավիճակների հաղթահարման հետ կապված ավագ գործընկերների փորձը:
Բուժանձնակազմի համար նախատեսված դասընթացներն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կրում են շարունակական բնույթ: