Դիմել մեզ

Մայիսի 3-րդ կիրակին` ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օր

17.05.2026
Մայիսի 3-րդ կիրակին` ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օր

Ամեն տարվա մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օր։

Օրվա նշանավորումը նպատակ ունի ևս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ջանքերի կարևորությունը, հարգելու ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակը և հիշեցնելու, որ ՄԻԱՎ ունեցող անձը վաղ հետազոտման և ՀՌՎ դեղորայքի պատշաճ ընդունման շնորհիվ ապրում է լիարժեք կյանքով։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կարևորում է հանրության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածության շարունակական բարձրացումը, կանխարգելման քայլերի ուժեղացումը, ինչպես նաև հետազոտման խրախուսումը՝ նոր դեպքերը կանխելու նպատակով։

ԻՀԱԿ վիճակագրության համաձայն`

1988–2026 թթ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է․

  • ՄԻԱՎ վարակի 6735 դեպք, որից 4717-ը՝ արական (70%), 2018-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
  • ՁԻԱՀ-ի 2999 դեպք, որից 2226-ը՝ արական (74%), 773-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
  • Մահվան 1515 դեպք, որից 1205-ը՝ արական (80%), 310-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
  • Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 90 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք, մահվան 12 դեպք։
  • ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5221 է։
  • ՀՌՎ բուժում է ստանում 4250 ՀՀ քաղաքացի: