Դիմել մեզ

ԻՀԱԿ մասնագետների համահեղինակած հոդվածը հրապարակվել է միջազգային հեղինակավոր Viruses ամսագրում

16.01.2026
ԻՀԱԿ մասնագետների համահեղինակած հոդվածը հրապարակվել է միջազգային հեղինակավոր Viruses ամսագրում

ԻՀԱԿ մասնագետների համահեղինակած հոդվածը հրապարակվել է հեղինակավոր Viruses միջազգային գիտական ամսագրում։ Հոդվածի թեման է՝ «ՄԻԱՎ վարակ ունեցող պացիենտների շրջանում հեպատիտ Ց վիրուսի գենետիկական բազմազանությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) երկրներում»։

Այս աշխատանքը կրկին ընդգծում է, որ ԻՀԱԿ-ը ոչ միայն իրականացնում է պետական մակարդակով կարևոր առողջապահական ծրագրեր, այլ նաև մեծ ուշադրություն է դարձնում գիտական գործունեությանը։ Կենտրոնը հետևողականորեն զարգացնում է գիտահետազոտական ուղղությունները՝ մշտապես ներգրավելով իր թիմի ներկայացուցիչներին միջազգային և ազգային կարևորագույն ուսումնասիրություններում։

Հոդվածի պատրաստումն իրականացվել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում հսկողության դաշնային ծառայության «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի հետ համատեղ՝ «ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի պոպուլյացիայի բազմազանության ուսումնասիրություն և վիրուսային հեպատիտ Ց-ի վարակի թերապիայի արդյունավետության վերլուծություն» համատեղ գիտահետազոտական աշխատանքի շրջանակում:

Իրականացված հետազոտության արդյունքում գնահատվել է ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում հեպատիտ Ց-ի վիրուսի գենետիկ բազմազանությունը Հայաստանում, Ղրղզստանում և Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում՝ 2021–2023թթ. ընթացքում հավաքագրված 394 ՄԻԱՎ/Հեպատիտ Ց ունեցող պացիենտների նմուշների մոլեկուլային-ֆիլոգենետիկ վերլուծության հիման վրա։

Հոդվածը կարող եք ընթերցել այստեղ: