Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը Գյումրիում անցկացրեց ՇՄԶ կրեդիտային դասընթաց՝ ինֆեկցիոն հիվանդությունների թեմայով

22.07.2026
ԻՀԱԿ-ը Գյումրիում անցկացրեց ՇՄԶ կրեդիտային դասընթաց՝ ինֆեկցիոն հիվանդությունների թեմայով

Հուլիսի 17-ին Գյումրու բժշկական կենտրոնում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը անցկացրեց դասընթաց՝ «Հաճախ հանդիպող ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները բժշկի պրակտիկայում» թեմայով։

Դասընթացին մասնակցեցին մանկաբույժներ, վարակաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, ընտանեկան բժիշկներ և համաճարակաբաններ։ Մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված ՇՄԶ 5 տեսական կրեդիտ։

Դասընթացն անցկացրեցին ԻՀԱԿ մասնագետներ Մանկական բաժանմունքի վարիչ, մանկական վարակաբան Անահիտ Առաքելյանը, մանկական վարակաբաններ Արևիկ Կարապետյանը, Շուշանիկ Կարապետյանը և Հռիփսիմե Հարությունյանը։

Ավարտին մասնակիցները ներգրավվեցին մասնագիտական քննարկման՝ փոխանակելով իրենց փորձը և պրակտիկայում հանդիպած կլինիկական դեպքերը։ Քննարկվեցին ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման ընթացքում առաջացող բարդությունները, ինչպես նաև հիվանդների վարման առավել արդյունավետ մոտեցումները։

Դասընթացի լուսանկարները` այստեղ։ 

Վիդեոդարան