Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը կազմակերպում է «Միկրոաշխարհը և մարդը» թեմայով դասընթաց

14.01.2026
ԻՀԱԿ-ը կազմակերպում է «Միկրոաշխարհը և մարդը» թեմայով դասընթաց

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմակերպում է ՇՄԶ կրեդիտավորված ԱՆՎՃԱՐ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «Միկրոաշխարհը և մարդը» խորագրով:

Դասընթացի թիրախային լսարանը՝ բժիշկ-վարակաբաններ, համաճարակաբաններ, նյարդաբաններ, ռեանիմատոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ:

Դասընթացին ԻՀԱԿ մասնագետները կներկայացնեն բոտուլիզմի, բրուցելյոզի, սեպսիսի, բորելիոզի, մենինգիտի և այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, նախատեսված են կլինիկական դեպքերի քննարկումներ:

Անցկացման վայրը՝ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկա (հասցե՝ ք․ Երևան՝ Ավան՝ Աճառյան 2)

Անցկացման օրերը՝ 2026թ․ հունվարի 22-23

Գրանցվեք այստեղ:

Օրակարգը՝ այստեղ: