Դիմել մեզ

ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայությունն արժանացել է միջազգային հավաստագրի

06.08.2026
ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայությունն արժանացել է միջազգային հավաստագրի

ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայությունն արժանացել է միջազգային հավաստագրի 

ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայությունը Կլինիկական քիմիայի և լաբորատոր բժշկության միջազգային ֆեդերացիայի՝ International Federation of Clinical Chemistry and Laboratory Medicine կողմից արժանացել է հավաստագրի՝ Global MedLab Week 2026 միջազգային նախաձեռնությանը ակտիվ մասնակցության համար։

Նախաձեռնության շրջանակում մեր թիմը միջազգային գործընկերներին է ներկայացրել լաբորատորիայի աշխատանքային մեկ օրը՝ բացահայտելով այն ճշգրիտ, հետևողական և պատասխանատու աշխատանքը, որն ամեն օր իրականացվում է հիվանդությունների ախտորոշման, բուժման ընթացքի գնահատման և պացիենտների որակյալ խնամքի ապահովման համար։

Այս ճանաչումը վկայում է ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության մասնագիտական բարձր ներգրավվածության, ոլորտի զարգացմանն ուղղված հանձնառության և լաբորատոր բժշկության արժեքների տարածման գործում ունեցած ակտիվ մասնակցության մասին։

ԻՀԱԿ թիմը միջազգային արշավին միացել էր Լաբորատոր աշխատողի միջազգային օրվա շրջանակում՝ ևս մեկ անգամ ընդգծելով լաբորատոր մասնագետների առանցքային դերը հանրային առողջության պահպանման և պացիենտների խնամքի գործում։

Շնորհավորում ենք մեր լաբորատոր թիմին այս արժանի ճանաչման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ամենօրյա նվիրված, պատասխանատու և բարձրակարգ աշխատանքի համար։

Մեր լաբորատորիայի առօրյան ներկայացնող հոլովակը մեկնաբանության դաշտում