Դիմել մեզ

ԻՀԱԿ-ն ամփոփեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա շրջանակում անցկացված գիտաժողովը

04.12.2025
ԻՀԱԿ-ն ամփոփեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա շրջանակում անցկացված գիտաժողովը

«Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները». կայացավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որը նախատեսված էր վարակաբանների, համաճարակաբանների, ֆթիզիատրների և ընտանեկան բժիշկների համար:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան ինչպես ԻՀԱԿ-ի, այնպես էլ հրավիրյալ մասնագետներ՝ անդրադառնալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև հեպատիտ Ց-ի, Բ-ի, սիֆիլիսի թեմայով արդիական խնդիրների: Ելույթներին հաջորդեց հարցուպատասխանը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրության և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ուժերը միավորելու պատրաստակամության համար: Շնորհակալություն Ռոսպոտրեբնադզորի Էպիդեմիոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտին և ռուսական «Ինֆոսվյազ» հասարակական կազմակերպությանը գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:

Մեր խորին շնորհակալությունը Առողջապահության նախարարությանը, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին ոլորտային խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, դրանց լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքներ կատարելու և կենտրոնի նախաձեռնություններին աջակցելու համար:

ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանը ամփոփել է գիտաժողովի արդյունքներն ու ներկայացրել վերջին տարվա ընթացքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարում գրանցած հաջողություններն ու առաջիկայում սպասվող ծրագրերը` կարևորելով բոլոր գործընկերների ակտիվ մասնակցությունն ու օժանդակությունը այս ճանապարհին:

Վիդեոդարան