
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԻՀԱԿ թիմը Գյումրիում անցկացրել է իրազեկման արշավ։ Կենտրոնի ներկայացուցիչները քաղաքացիներին են փոխանցել տեղեկատվական թռուցիկներ, ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղիներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Քաղաքացիները նաև հնարավորություն են ունեցել ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտվելու ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։