Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը մարտի 11-ին ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց կանցկացնի միջին բուժաշխատողների համար

04.03.2026
ԻՀԱԿ-ը մարտի 11-ին ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց կանցկացնի միջին բուժաշխատողների համար

«Ինֆեկցիոն անվտանգություն և վարակի վերահսկում բուժքույրական պրակտիկայում». ԻՀԱԿ-ը մարտի 11-ին կանցկացնի ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ առկա ձևաչափով: Մասնակիցների կտրամադրվի 8 ՇՄԶ կրեդիտ:

Դասընթացը նախատեսված է միջին բուժաշխատողների համար:

Դասընթացին մասնակիցները կուսումնասիրեն մի շարք թեմաներ, ինչպիսիք են.

  • հակահամաճարակաբանական ռեժիմի ընդհանուր պահանջները,
  • բուժքույրական դերը բժշկական թափոնների անվտանգ կառավարման գործընթացում,
  • արյան նմուշառման տեխնիկան,
  • բուժման և խնամքի անվտանգ իրականացումը,
  • մանկաբարձագինեկոլոգիական, վիրաբուժական և այլ բաժանմունքներում վարակի հսկողության իրականացումը,
  • վերակենդանացման և ԻԹ բաժանմունքների առանձնահատկությունները:

Դասընթացը վճարովի է (արժեքը՝ 5000 դրամ): Տեղերը սահմանափակ են:

Կից՝ մանրմասն օրակարգն ու գրանցման հղումը:

Դասընթացի՝

անցկացման օրը՝ մարտի 11

վայրը՝ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկա,

հասցե՝ ք. Երևան՝ Ավան՝ Աճառյան 2

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 93 936012